Saturday, October 15, 2011

Սերժ Սարգսյան. Համատեղ զորամիավորման ներկայությունը բխում է Հայաստանի շահերից

News.am. 14-10-2011- Հայ եւ ռուս ժողովուրդները կապված են պատմական, հոգեւոր, սոցիալակն, տնտեսական եւ քաղաքական թելերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ՀԱՊԿ դաշնակիցները» հանդեսին տված հարցազրույցում:
«Մեր պետությունների միջեւ համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ փոխգործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ավելի է ամրապնդել դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները: ՀԱՊԿ գործունեությունն ու Հայաստանի ակտիվներգրավումը բոլոր ուղղություններին, անխոս դրական են ազդել մեր երկրի մարտունակության վրա եւ նպաստել մեր տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նրա խոսքով, վերջին մի քանի տարում հաջողվել է զգալիորեն ակտիվացնել կազմակերպության գործունեությունը, ձեւավորվել են անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում ՀԱՊԿ անդամ-պետությունների գործողությունների համակարգման մեթոդները:
Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, խոսելով Կովկասյան ուղղության մասին, Հայաստանում տեղակայված Զորքերի համատեղ զորամիավորման ներկայությունը բխում է մեր երկրի շահերից եւ տարածաշրջանային անվտանգության հուսալի երաշխավորն է: Զորամիավորման կազմում ընդգրկված է 102-րդ ռազմակայանը, որի կարգավիճակը որոշվում է միջպետական պայմանագրով:

No comments: