«Լրագիր» 27-10-2011- Ինչու իշխանությունը որոշեց հենց հոկտեմբերի 27-ին փակել կառավարության շենքի դիմացի հրապարակը քաղաքացիների առաջ: Արդյոք իշխանությունը փորձեց դրանով քաղաքացիների մոտ խորհրդանշական ասոցիացիաներ առաջացնել հոկտեմբերի 27-ի ահաբեկության հետ կապված, փորձելով ցույց տալ իր ուժն ու այդ խորհրդանշական ասոցացվածությամբ առավել ուժգին ահ սնուցի հասարակությանը:
Հնարավոր է նաեւ, որ իշխանությունն այդքան էլ երկար-բարակ չի մտածել օրի ընտրության հարցում, այլ պարզապես Սերժ Սարգսյանը Մոսկվայում լուծելով իր իշխանության հարցը, որոշել է Երեւան վերադառնալուն պես լուծել նաեւ հասարակության հարցերը:
Միգուցե բանը Սերժ Սարգսյանն էլ չէ, այլ Ալիկ Սարգսյանը, ով մտահոգված է իր հարցերով եւ փորձում է առավել «արդյունավետ» ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին, որ նա էլ հանկարծ կասկածի տակ չառնի Ալիկ Սարգսյանի աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը: Դրա համար Ալիկ Սարգսյանը երեւի որոշեց «հեղափոխությունը խեղդել կառավարության մայթի վրա»:
Բայց այդ դեպքում Սերժ Սարգսյանը թերեւս առավել արագ պետք է ազատվի ոստիկանապետից, որովհետեւ «մայթի վրա հեղափոխություն չեն խեղդում», այն էլ օրը ցերեկով: Ավելին, հիմա հեղափոխությունը հենց «խեղդելով» կամ «խեղդվելուց» է տեղի ունենում, երբ բնակչությանն այլեւս շնչելու օդ չեն թողնում:
Իշխանությունից որեւէ մեկն օրինակ լսել է արդյոք, թե ինչպես են խոսում զոհված զինծառայողների մայրերը, որոնք պահանջում են իրենց որդիների հետ կատարված ողբերգության ամբողջական բացահայտում եւ իրական մեղավորների պատիժ: Նրանք խոսում են խեղդվելով, որովհետեւ սպառել են կոկորդի ֆիզիկական հնարավորությունները եւ նրանց ձայնն արդեն թերեւս միայն բարոյականության ուժով է դուրս գալիս: Բայց դատելով նրանց հանդեպ իշխանության վերաբերմունքից, իշխանության լսողությունն էլ փակ է անբարոյականության ուժով:
Իրավիճակը Հայաստանում թերեւս դեռ երբեք այդքան նպաստավոր չէր եղել երկրում արագ փոփոխություններ անելու համար: Բանն այն է, որ ամեն օր տեղի ունեցող մի նոր իրադարձություն հստակ ցույց է տալիս, թե ինչը պետք է փոխի Սերժ Սարգսյանը, ում պետք է փոխի, ինչից պետք է սկսի: Բայց երբ Սերժ Սարգսյանը չի նայում իրականության դեմքին, ապա դրանով փաստացի ինքն է ցույց է տալիս, որ եթե տեղի չեն ունենում այդ փոփոխությունները, ուրեմն ինքն է դառնում գլխավոր փոփոխության թիրախ: Ու Սերժ Սարգսյանին ամենեւին պետք չէ վստահ լինել եւ հանգիստ, թե միեւնույն է քաղաքացիները չեն կարող իրեն փոխել:
Բանն այն է, որ ցանկացած երկրում իշխանությունը բաց է փոփոխվելու վտանգի առաջ, եթե քաղաքացիները չեն ցանկանում պահել այդ իշխանությանը: Այդ դեպքում, եթե նույնիսկ քաղաքացիները անկարող են լինում իշխանություն փոխել, միեւնույն է գտնվում են մարդիկ, որոնք փոխում են այն՝ որեւէ ձեւով: Իշխանափոխություն իրականացնողը ոչ միշտ է քաղաքացին, բայց իշխանությանը որեւէ փոփոխությունից պաշտպանողը քաղաքացին է:
Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքացիները չեն ցանկանում պահել ներկայիս իշխանությանը, ու Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը այստեղ է, ոչ թե այնտեղ, թե արդյոք քաղաքացիներն ի զորու են իշխանություն փոխել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment