Monday, October 3, 2011

Բաքվում քարեր են նետել հայ բռնցքամարտիկների վրա

Armsport.am. 2-10-2011- Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիր և քարեր նետել հայկական պատվիրակության ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է azerisport.com-ը:
Հարձակման կազմակերպիչներից Ակիֆ Նագին չի էլ թաքցրել, որ սա նախապես կազմակերպված ակցիա է եղել. «Մենք տեղեկացել էինք, որ հայ բռնցքամարտիկները դուրս են գալիս ռինգ: Երբ տեսանք նրանց, սկսեցինք քարեր նետել, որից հետո ոստիկանության կողմից դիմադրության հանդիպեցինք»:
Նագին հայտնել, որ իրենց նպատակը հայ մարզիկներին խանգարելն էր: Ակցիայի շրջանակում հնչել են նաև վիրավորական արտահայտություններ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 14 հոգանոց պատվիրակությունը Բաքու է մեկնել Ադրբեջանի կողմից ստացած անվտանգության երաշխիքներից հետո:
Հայ բռնցքամարտիկները մրցաշարի շրջանակում դեռ մի շարք հանդիպումներ պետք է անցկացնեն Բաքվում: Մասնավորապես, 64կգ Հրաչիկ Ջավախյանը և 75կգ Անդրանիկ Հակոբյանը դուրս են եկել 1/16-րդ եզրափակիչ, իսկ 49կգ Հովհաննես Դանիելյանը դեռ դուրս չի եկել ռինգ:

No comments: