Saturday, October 29, 2011

ԼՂ հարցը Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր խնդիրն է. Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոն

Tert.am. 28-10-2011- Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը Թուրքիայում անցկացվող «Ադրբեջանի շաբաթի» շրջանակում Իգդիր քաղաքում կոնֆերանս են անցկացրել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Salamnews.org կայքը, կոնֆերանսը, որին մանակցել են ադրբեջանցի և թուրք մի շարք պրոֆեսորներ, դոցենտներ, նվիրված է եղել թուրք–ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ հակամարտության քննարկմանը։
Կայքի հաղորդմամբ՝ կոնֆերանսին հանդես եկած անձինք ընդգծել են, որ ԼՂ հարցը դա Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր խնդիրն է, և որ երկու երկրների հասարակության առաջավոր շրջանները հետագայում էլ ընդհանուր գործունեություն են ծավալելու այդ ուղղությամբ։

No comments: