Ջավախքում ակնհայտորեն ձեւավորվում է նոր քաղաքացիական հասարակությունը, երբ նախկինում գոյություն ունեցած հասարակական կազմակերպություններն ակտիվացնում են իրենց գործունեությունը եւ ի հայտ են գալիս նոր կազմակերպություններ, որոնք նոր սերունդ են ներկայացնում ու հետաքրքիր եւ վճռական մարդիկ են: Վրացական իշխանություններն իրենց անիմաստ քաղաքականությամբ արել են հնարավոր ամեն բան իրենց մասնակցությամբ արհեստականորեն ստեղծված կիսաքրեական տիպի խմբավորումների դերն ու նշանակությունը համահարթելու համար, որը հանգեցրել հասարակությանը փաթաթված այդ խմբերի լիակատար ձախողմանը:
Լիովին ակնհայտ է դարձել, որ Ջավախքի թեման առանց ուժային սցենարների դարձել է ԱՄՆ ու Ֆրանսիայի, մասնակիորեն նաեւ Եվրամիության ուշադրության առարկա, որոնք ավելի ու ավելի են այս երկրամասը դիտում որպես Հարավային Կովկասում Թուրքիայի էքսպանսիան զսպող կարեւոր գործոն, քանի որ Վրաստանն ակնհայտորեն գործընկերոջ կարիք ունի թուրքական էքսպանսիային դիմագրավելու համար: Ջավախքի հայերն ամբողջությամբ վերակողմնորոշվել են Ռուսաստանից դեպի Արեւմտյան հասարակայնություն եւ սկսել են մեծ չափով զգալ Հայաստանի մասնակցությունն իրենց ճակատագրում:
Հնարավոր է, որ վրացական քաղաքական դասը կհասկանա, որ իր հայ քաղաքացիների հետ գործընկերությունն առավել լավ հեռանկար է, քան նրանց ու Հայաստանի հետ հակամարտությունը, սակայն այս ամենն անհամոզիչ է երեւում: Ամեն դեպքում, Ջավախքը պետք է ներկայացված լինի Հայաստանում տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներով, ինչպես նաեւ պատգամավորներով ԱԺ-ում: Մինչ այժմ Ջավախքը Հայաստանի խորհրդարանում ներկայացրել են բացարձակ անլուրջ ու ծիծաղելի մարդիկ, որոնց ժամանակը լրացել է պատգամավորական ժամկետն ավարտվելուց շատ ավելի առաջ:
Հայաստանի իշխող կուսակցությունը եւ այլ քաղաքական կուսակցությունները, որոնք հույս ունեն խորհրդարանում խոշոր խմբակցություններ ստեղծել, չպետք է անտեսեն խորհրդարանում Ջավախքի ներկայության անհրաժեշտությունը, սակայն պետք է հասկանալ, թե ովքեր պետք է լինեն այդ որոշակի մարդիկ: Հայկական խորհրդարանում Ջավախքի ներկայացուցիչները պետք է քաղաքականությամբ զբաղվեն, այդ թվում նաեւ միջազգային ասպարեզում, եւ հարաբերությունների մեջ լինեն նաեւ վրացական հասարակության հետ, այլ ոչ թե հանդես գան ապուշ բաժակաճառերով եւ հնազանդ մնալ, ընդ որում ավելի մեծ չափով ենթակա, քան նրանցից պահանջում են պատրոնները:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քիչ բան չհասկացավ այն ամենից, ինչ տեղի ունեցավ Ջավախքում վերջին տարիներին, եւ պետք է շահագրգռված լինի նորմալ, լուրջ մարդկանցով, ովքեր դառնալով ԱԺ պատգամավորներ, իրապես ներկայացնեին Ջավախքի շահերը: Տարածաշրջանային-էթնիկական կլոունադայի պատմություններն ավարտվել են: Սկսվել է արհեստավարժ քաղաքականության նոր ժամանակը:
Իգոր Մուրադյան

No comments:
Post a Comment