Panorama.am- 28-10-2011- Իրանի իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «ILNA» իրանական գործակալության աշխատակցի հետ հարցազրույցում, խոսելով վերջին շրջանում Իրանին հասցեագրվող ԱՄՆ-ի մեղադրանքների մասին, հայտարարել է, որ նույնիսկ կարիք չկա պատասխանելու այդ դատարկ մեղադրանքներին:
Ա. Ա. Վելայաթին նշել է, որ ԱՄՆ-ը որոշակի տեղեկատվական դաշտ է ձևավորել ընդդեմ Իրանի, որի մեջ Իսլամական հանրապետությունը չպետք է մուտք գործի, իսկ ներկայացված մեղադրանքներին անհրաժեշտ է պատասխանել երկրի ներսում առկա տեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Միացյալ նահանգների իշխանությունները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողության բացահայտման մասին: Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ ահաբեկչական գործողությունը ծրագրել էին իրականացնել երկու իրանցիներ, որոնցից մեկը ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում:

No comments:
Post a Comment