Saturday, October 1, 2011

Իրանի նավթի նախարարի անունը դուրս է հանվել ԵՄ կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակից

Panorama.am. 30-9-2011- Եվրոպական որոշ երկրների կողմից Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմիի նկատմամբ կիրառված պատժամիջոցը չեղյալ է հայտարարվել, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստերին:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին եվրապական երկրների կողմից դեռևս այն ժամանակ էր ընդգրկվել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում, երբ զբաղեցնում էր իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Խաթեմօլանբիա ռազմակայանի հրամանատարի պաշտոնը:
Նշենք, որ ս.թ. մայիս ամսին Եվրամիությունը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ կիրառած պատժամիջոցը ևս չեղյալ հայտարարեց, ով մինչև ԱԳ նախարար նշանակվելը զբաղեցնում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի :

No comments: