Monday, October 31, 2011

Վանի երկրաշարժից Սուրբ Խաչ եկեղեցին չի տուժել

HayNews.am. 31-10-2011- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Աղթամարում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Վանում տեղի ունեցած երկրաշարժից չի տուժել. այս տեղեկատվությամբ հերքվել է թուրքական լրատվամիջոցների տարածած այն լուրը, որի համաձայն աղետի հետևանքով եկեղեցու գմբեթին հայտնվել են ճաքեր:
Հիշեցնենք, որ մասնավորապես Todays Zaman թերթը գրել էր, որ Վանի գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ցնցումների հետևանքով Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա հայտնվել են ճաքեր, չնայած, որ եկեղեցին նյութական լուրջ վնասներ չի կրել դրանից:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թուրքական աղբյուրները հայտնել են, որ անձամբ եղել են եկեղեցում և համոզվել, որ գմբեթը չի տուժել: Միայն մի քանի քարեր են տեղաշարժվել:

No comments: