Saturday, October 1, 2011

ԼՂ-ում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել քաղաքական պայքարը. Տեր-Պետրոսյան

Tert.am. 30-9-2011- «Քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել երկիրը ցնցումների և քաոսի մատնելու: Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել քաղաքական պայքարը և լծվել հայրենիքի պաշտպանության գործին»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարելով շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:
«Յոթօրյա անմոռանալի տոնախմբություն և զվարթ տրամադրություն ձեզ, քանի որ դառնությամբ, մաղձով, նեղսրտությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ»,-մաղթեց նա: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքի հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է:

No comments: