Saturday, October 1, 2011

Պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է. Բակո Սահակյան

Nerws.am. 30-9-2011- Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակացմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նրանց փոխանցմամբ` զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է եւ նրա մարտունակության հետեւողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նիստում քննարկվել են նաեւ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպան եւ համակարգման կառավարական հանձնաժողով:
Նիստին հրավիրված էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: