Saturday, October 15, 2011

Երևանի և Բաքվի ցանկության դեպքում Թեհրանը կաջակցի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. Իրանի ԱԳՆ

Tert.am. 15-10-2011- Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն հայտնեն, Իրանը պատրաստ է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկությամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend–ը, հայտարարել է այցով Կազանում գտնվող Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ռամին Մեհմանպարաստը։
Մեհմանպարաստը հայտարարել է նաև, որ Իրանը կողմ է բանակցային գործընթացի շարունակմանը և պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին՝ կողմերի միջև առկա տարածքային խնդիրը լուծելու համար։
Կազանում Մեհմանպարաստը հանդիպել է Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինի հետ։ Հանդիպմանը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է նաև ռուս–իրանական հարաբերությունների մասին և ընդգծել, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում ուժերի հավասարակաշռության պահպանման հարցում։

No comments: