Saturday, October 29, 2011

«Economist». Ադրբեջանական նավթամուղը՝ որպես հնարավոր թիրախ

Panorama.am. 29-10-2011- «Էկոնոմիստ» պարբերականը «Սառեցված կոնֆլիկտ» անունը կրող հոդվածում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, Արցախի վերաբերյալ զետեղել ֆոտոշարք, և հատկապես ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղն անցնում է Արցախի մերձակա տարածքով:
«1980 և 1990 թվականների ընթացքում ԼՂ տարածքի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող հակամարտությունը հաճախ դառնում էր ԶԼՄ-ների կողմից քննրակման առարկա: Հազարավոր մարդիկ այդ պայքարում զոհվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ ենթարկվեցին էթնիկ զտումների: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում հայաբնակ ամենամեծ տարածաշրջանն էր: Սովետական ժամանակներում ԼՂ-ն ուներ ինքնավարություն: 1991 թ սեպտեմբերին այն հայտարարեց իր անկախությունը, ինչի հետևանքով պատերազմ սկսվեց: 20 տարի անց ԼՂ հակամարտությունը սկսեցին անվանել նաև «սառը պատերազմ»:
«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ԼՂ-ում գտնվող 140.000 հայեր կառուցեցին փոքր, բայց պետական բոլոր գործառույթներով օժտված պետություն»,- նշվում է հոդվածում: Ըստ պարբերականի՝ ԼՂ-ում ապրող հայերը ուզում էին որպեսզի աշխարհն Արցախը ճանաչի որպես անկախ պետություն:
«Հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական զարգացմանը, ինչպես նաև՝ Հարավ-կովկասյան տարածաշրջանային համագործակցությանը: 2005-ին Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղի բացմամբ Ադրբեջանը սկսեց նավթ արտահանել Թուրքիայում գտնվող տերմինալներ՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանի նավթամուղերից»:
Սակայն, ըստ հոդվածագրի, նավթամուղը ԼՂ սահմանից այդքան էլ հեռու չէ, և մեկ հրթիռային կրակը կարող է նոր հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ ակնարկելով, որ հավանական պատերազմի դեպքում նավթամուղը հեշտորեն շարքից դուրս կհանվի:

No comments: