Monday, October 31, 2011

ISN. Թուրքիան երբեք էլ վերջ չի դնի քրդական հարցին

Panorama.am. 31-10-2011- «ISN» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է թուրք-քրդական խնդրին և նշել, որ Թուրքիան երբեք էլ վերջ չի դնի քրդական հարցին:
Պարբերականը նշում է, որ «Քրդական աշխատավոր կուսակցության գործողությունները 1984 թ-ից ուղղված են եղել Թուրքիայի դեմ: Նրանց գործողությունների գագաթնակետը եղավ այն, որ հոկտեմբերի կեսերին սպանեցին 24 թուրք զինվորների:
Այս ամենը Թուրքիայում բերեց զանգվածային բարկության ընդդեմ քրդերի: Այս իրադարձությունների արդյունքում գնալով սկսել է խորանալ քուրդ-թուրքական բևեռացումը»:
«Տարիների շարունակ Թուրքիայի քաղաքական առաջնորդները հաստատում են, որ քրդերին և թուքերի մեջ ոչ մի տարաձայնություն էլ չկա: Այնուամենայնիվ, դառը իրականությունն այլ բան է փաստում:
Ինչքան էլ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը փորձի ձևացնել, որ նա լուրջ է տրամադրված, որպեսզի խաղաղություն հաստատվի քրդերի և թուրքերի միջև, մի շարք կարևոր արգելքներ դեռ մնում են:
Թուրքիան կարծես տարբեր առումներով ավելի մոտ է քրդական հարցի լուծմանը, սակայն դեռ շատ ճանապարհ կա անցնելու այն էլ ամենադժվարինը, այդ թվում խաղաղություն հաստատել նրանց հետ, ովքեր պատերազմ են հայտարարել թուրքերին»,-նշվում է հոդվածում:

No comments: