Wednesday, November 9, 2011

ՄԻՆՉԵՎ 2015 Թ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 700 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

«ԱԶԳ», 09-11-2011- Հայաստանի ազգային արխիվը կհրատարակի «Վշտապատում» եռահատոր ժողովածուն, որտեղ ընդգրկված կլինեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող 700 փաստաթուղթ: Եռահատորը թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն: Յուրաքանչյուր հատորը կկազմի 500 էջ: Ժողովածուի հիմնական փաստաթղթղերը հիմնված են Արեւմտյան Հայաստանի 700 գյուղերի փրկված բնակչության հիշողություների վրա: Այդ հիշողությունները հավաքագրել են Հովհաննես Թումանյանի ստեղծած հատուկ հանձնաժողովների ադամները: Գրքի անվան ընտրությունն էլ պատահական չէ: «Վշտապատում» այն ծրագրի անվանումն է, որի շրջանակներում 1916-ին հավաքագրվել են կոտորածներից փրկվածների հիշողությունները: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հույս ունի, որ մինչեւ 2015 թ. եռահատորը կհանձնվի ընթերցողների դատին եւ դրական ազդեցություն կունենա Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

No comments: