Wednesday, November 9, 2011

Հայամետ դիրքորոշմամբ հայտնի քուրդ քաղաքապետին սպառնում է 28 տարվա ազատազրկում

Tert.am. 8-11-2011- Դիրաբեքիրի քրեական դատարանն ընդունել է Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի առնչությմաբ դատախազության կազմած մեղադրական եզրակացությունը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրքական արդարադատությունը «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» և «ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու» համար պահանջում է 28 տարվա ազատազրկման դատապարտել Օսման Բայդեմիրին։
Բայդեմիրի հանցանքը կայանում է նրանում, որ քաղաքապետը մասնակցել է թուրք զինվորների հետ բախման ժամանակ սպանված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների թաղման արարողությանը, ինչպես նաև՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության կողմից կազմակերպված երթին, որի ժամանակ քայլել է PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարի առջևից։
Նշենք, որ Օսման Բայդեմիրը բազմիցս հանդես է եկել հայամետ հայտարարություններով։

No comments: