News.am. 1-11-2011- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը պնդել է, թե Իրաքի հետ սահմանակից Քազանի հովտում թուրքական զինուժերը PKK-ի զինյալների դեմ քիմիական զենք են կիրառել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ գործիչը պնդել է, թե Մալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող 24 քուրդ զինյալները սպանվել են քիմիական զենքով։ Բեշթաշը իշխանություններից պահանջել է ներկայացնել դիահերձման արդյունքները։
Նշենք, որՄալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող PKK-ի զինյալների դիակները չեն հանձնվում հարազատներին։ Քուրդ գործիչները պնդում են, որ նրանց մարմիններն այլանդակված են, որի պատճառով իշխանությունները հրաժարվում են դիակները հանձնել հարազատներին։

No comments:
Post a Comment