Tuesday, November 1, 2011

Քլինթոնը կրկին կոչ է անում Անկարային հաշտվել Իսրայելի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առավելագույն ջանքեր գործադրել երկրի ժողովրդավարական նվաճումներն ամրապնդելու ու հարևան երկրների, այդ թվում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման համար:
«Իր ներուժն ամբողջությամբ իրականացնելու` Թուրքիայի ունակությունը կախված է նրա` խաղաղությանը նպաստելու կարողությունից», - ասել է Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև իր աջակցությունն է հայտնել «թուրքական հրաշքին», որը հանգեցրել է երկրի տնտեսության եռակի անգամ աճին, նախորդ տասնամյակի հետ համեմատությամբ:

No comments: