Wednesday, November 9, 2011

Բակո Սահակյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին

Tert.am. 8-11-2011- Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների և փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

No comments: