Wednesday, November 9, 2011

Թեհրանը Մոսկվային առաջարկել է ևս 5 ատոմակայան կառուցել Իրանում

Tert.am. 8-11-2011- Թեհրանը Մոսկվային առաջարկել է Իրանում 2 միջուկային լաբորատորիա և 5 նոր ատոմակայան կառուցել։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ընդդիմադիր «Կանաչ շարժում» կազմակերպությունը։
Հաղորդվում է, որ Իրանն այդ լաբորատորիաների համար պատրաստ է 7 մլրդ դոլար տրամադրել Ռուսաստանին, իսկ համապատասխան պայմանագիրը «կարող է ստորագրվել արդեն այս ամսվա ընթացքում»։
«Կանաչ շարժման» տվյալներով՝ Թեհրանը և Մոսկվան նաև բանակցություններ են վարում Իրանում 5 ատամոկայան կառուցելու (մոտ 40 մլրդ դոլար) մասին պայամանագրի կնքման շուրջ։
Գործակալությունը նշում է, որ այդ նպատակով Իրանի պատվիրակությունը Ռուսաստան է ժամանել. գաղտնի բանակցությունները վարվում են «Իսալամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից վերահսկվող «Խաթամ ալ անբիա» ընկերության հովանու ներքո։
Նշենք, որ Ռուսաստանը մասնակցել է Իրանի Բուշերի ատոմակայանի կառուցմանը, որը բացվեց սեպտեմբերի 12–ին։
Բուշերի ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 19752թ. գերմանական Siemens ընկերության մասնաճյուղի կողմից, սակայն դադարեցվել էր 1979–ի իսլամական հեղափոխության և իրանա–իրաքյան պատերազմի պատճառով։ Շինարարությունը շարունակել և ավարտել է Ռուսաստանը։

No comments: