Thursday, November 24, 2011

Ամերիկացիների 50 տոկոսը ցանկանում են ռմբակոծել Իրանը

News.am. 23-11-2011- ԱՄՆ-ը պետք է նոր ռազմական օպերացիա սկսի Իրանի դեմ, որպեսզի պարտադրի նրան դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Այդ տեսանկյունից, եթե հավատանք ամերիկյան Quinnipiac University-ի կողմից անցկացված հարցման արդյունքներին, ԱՄՆ-ի բնակչության շուրջ կեսը կողմ է Իրանի ռմբակոծմանը:
Հարցվածների 36 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում պետք է հարվածի Իրանին, անկախ նրանից, թե որքանով են արդյունավետ տնտեսական պատժամիջոցները: 14 տոկոսը կարծում է, որ Իրանի դեռ ռազմական գործողություն կարելի է սկսել, միայն եթե տնտեսական պատժամիջոցները ցանկալի արդյունք չտան:
Միաժամանակ, ըստ Lenta.ru-ի, հարցվածների 60 տոկոսը համարում է, որ տնտեսական պատժամիջոցներն անարդյունավետ են:
Նշվում է, որ հանրապետականների շարքում խիստ միջոցների կողմանկիցները ավելի շատ են, քան դեմոկրատների:

No comments: