Thursday, November 24, 2011

Մոսկվայում քննարկվել են Ալլահշյուքյուր Փաշազադեի՝ Հայաստան այցելելու հնարավորությունները

7Or.am. 23-11-2011- Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը դեռ չի որոշել՝ կայցելի՞ Երևան, թե՞ ոչ։
Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշյուքյուր Փաշազադեի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում քննարկվել են Երևան այցելելու հնարավորությունները։
Ալլահշյուքյուր Փաշազադեն ծանոթացել է նոյեմբերի 29–30–ը Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ծրագրին։
Նիստի շրջանակներում նախատեսվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Վրաստանի պատրիարք, կաթողիկոս Իլյա II–ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշյուքյուր Փաշազադեի միջև փաստաթղթերի ստորագրում։
Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե նախ ուզում է ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը, հետո միայն որոշել՝ գնա՞լ Հայաստան՝ մասնակցելու նիստին, թե՞ ոչ։

No comments: