Tuesday, November 29, 2011

Ավելի քան 50 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից. մամուլ

«Առավոտի» տեղեկություններով՝ ավելի քան 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից և հանձնել են իրենց վկայականները:
«Դա տեղի է ունեցել այն բանից հետո. երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը և «Ջերմուկի Համոն», նաև ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի հրամանը՝ կառույցի ղեկավարի պաշտոնից 4 ամիս առաջ ղեկավար ընտրված Ջահել Գյումրյանին հեռացնելու և այդ պաշտոնում ժամանակավորապես Ռոբերտ Նազարեթյանին նշանակելու մասին:
ԵԿՄ-ում արցախյան ազատամարտի բովով անցած տասնյակ ազատամարտիկների հեռացման մասին տեղեկությունը ընդամենը ի գիտություն է ընդունվել, ու հիմա կառույցում «նոր կազմ» է հավաքվում, գրքույկներ են բաժանվել և նոր նախագահի ժ.պ. է ընտրվել: Ընդ որում, մեր տեղեկություններով, այս նոր կազմում կա նաև իրեն արմատական ընդդիմություն համարող մի ներկայացուցիչ:
Պատճառը, ըստ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից մեկի այն է, որ այդ կառույցի տղաների մեծ մասը ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ինչը գեներալ Մանվելին դուր չի եկել: Ասում են՝ կա ևս մի պատճառ՝ ֆինանսական, որի մասին, սակայն, կառույցի ոչ բոլոր ազատամարտիկներն են տեղյակ: Փոխարենը նրանք ընդվզում են, որ հակառակ ԵԿՄ կանոնադրության՝ կառույցի հին ղեկավարը պաշտոնանկ է արվել, իսկ նորն Էլ «ընտրվել» է բացառապես գեներալ Մանվելի կամայական «հրամանով»»,- գրում է թերթը:

No comments: