HayNews.am. 11-11-2011- «Իրավունք» -ը գրում է. «Երեկ Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը նշել է, որ քանի որ Հայաստանը ունի ատոմակայան, ՌԴ-ի օգնությամբ, 10-15 տարի հետո կարող է դառնալ միջուկային զենք ունեցող երկիր: «Որքանո՞վ է հավանական 10-15 տարվա ինտերվալը», և «Ի՞նչի կբերի դրա կառուցումը մեր երկրին» հարցերով դիմեցինք ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով ասաց.«Հայտարարությունը հայտարարություն է, բայց 15 տարվա մեջ փոխվում է գիտությունը, տեխնոլոգիան: Իսկ բավարար է, թե ոչ` ավելի լավ է չմտածել զենքի մասին, և խաղաղ միջոցների համար միայն թող օգտագործվեն»: «Տեխնոլոգիապես հնարավո՞ր է, թե՞ ոչ այն իրականացնելու համար» հարցին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, այս րոպեին մենք չունենք այդ տեխնոլոգիան: Սակայն, եթե դա խիստ անհրաժեշտ լինի, ապա 5 տարի անց կարող է այսպիսի տեխնոլոգիա լինել, որ ունենանք այդ միջուկային զենքը, և պետք չէ սպասել 15 տարի»»:
Friday, November 11, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment