Friday, November 11, 2011

Թուրքիայում հայ քահանայի պատմական տունը խորտկարան են դարձրել

News.am. 11-10-2011- Թուրքիայի Աֆյոնքարահիսարում 18-րդ դարում ապրած հայ քահանա Խաչատուր Դոնելյանի տունը թուրք գործարար Մեհմեդ Միհրիօղլուն վերանորոգել է` վերածելով խորտկարանի:
Թուրքական Haberaktuel-ի փոխանցմամբ` Մեհմեդ Միհրիօղլուն պատմել է, որ երբ փնտրել է հին տուն, այն տուրիզմի համար օգտագործելու համար, պարզվել է, որ գտնվել է 18-րդ դարում Աֆյոնքարահիսարում ապրած հայ քահանայի տունը: «Մեր ուսումնասիրությունների արդյունքում գտել ենք նաեւ այդ քահանայի լուսանկարը եւ կախել ենք պատից: Կան թե քննադատողներ, թե հավանողներ: Օսմանյան շրջանում Աֆյոնքարահիսարում հայերը մեծամասնություն են կազմել»,-ասել է թուրք գործարարը:
Թուրք գործարարը նշել է, որ հայ վարպետների կողմից կառուցված այդ տունը իրենք վերածել են խորտկարանի, որտեղ մատուցում են տեղի ճաշատեսակներ եւ մանթի:

No comments: