Tert.am. 18-11-2011- Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը միլիոնատեր դառնալու գլխավոր նախապայման է: shine.yahoo.com կայքը հրապարակել է 5 հայտնի թերուս միլիարդատերերի ցանկը, որում տեղ է գտել Քըրք Քըրքորյանի անունը։
Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը 16 տարեկանում դպրոցից դուրս է եկել, որպեսզի զբաղվի բիզնեսով: Երիտասարդ գործարարը սկսել է ձայնագրությունների վաճառքից: Այսօր Բրենսոնը Virgin կորպորացիայի սեփականատերն է, որը ներառում 200 ընկերություն, որոնք աշխարհի 30 երկրում զբաղվում են ամենատարբեր գործունեությամբ: Նրա կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ դոլար:
Ամերիկացի միլիարդատեր Կառլ Լինդեր կրտսերը դպրոցից դուրս է եկել 14 տարեկանում և սկսել է վաճառել իրենց ընտանիքին պատկանող ֆերմայի կաթը: Արդյունքում նա այդ ֆերման վերածում է United Dairy Farmers խանութների ցանցի, որը վաճառում է պաղպաղակ, կաթ և այլ մթերքներ: Նրա կարողությունը կազմում է 1.7 մլրդ դոլար:
Ով կմտածեր, որ Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը`Ֆրանսուա Պինոն, դպրոցը լքել է, որպեսզի օգնի հորը` փայտասղոցման մեքենայով աշխատելու համար: Այժմ Պինոյին են պատկանում մոդայի այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Yves Saint Laurent-ը և Gucci-ն: Ֆրանսիացու կարողությունը գնահատվում է 8.7 մլրդ դոլար:
Հայկական ծագում ունեցող ամերկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը 8-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից, որ դառնա սիրողական բռնցքամարտիկ: Այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար: Նա տնօրինում է մի շարք հյուրանոցներ, խաղատներ և ավիաընկերություններ:
Իսկ Իսպանիայի ամենահարուստ մարդը` Inditex ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան, ում պատկանում են Zara և Massimo Dutti հայտնի ապրանքանիշերը, դպրոցը լքել է 14 տարեկանում, որպեսզի վերնաշապիկների խանութում ցրիչ աշխատի: Իսկ այսօր նրա կարողությունը կազմում է 31 մլրդ դոլար:

No comments:
Post a Comment