Tert.am. 2-11-2011- «Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց և քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրություններից 5 ամիս առաջ հրաժարական տալիս:
Փաստորեն, ԱԺ նախագահը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների օրը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության Հոդված 68-ը սահմանում է, որ «Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»։
Նույնը ամրագրված է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի 127 հոդվածով։ Ըստ այդմ. «Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»:

No comments:
Post a Comment