Thursday, November 3, 2011

Նոր «ազատության նավատորմիղ» է մոտենում Գազայի ափերին. Իսրայելը պատրաստվում է կանխարգելել Գազայի շրջափակման խախտումը

Tert.am. 3-11-2011- Իսրայելական ռազմական ստորաբաժանումները պատրաստվում են դիմավորել 2 նավեր, որոնք ուղևորվում են դեպի Գազայի հատված և նպատակ ունեն խախտել վերջինիս ծովային շրջափակումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության հայտարարությունը:
«Գազայի հատվածի ծովային շրջափակման խախտման փորձը` սադրանք է Իսրայել Պետության դեմ: Շրջափակումը օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի չափանիշներին», - ասվում է հայտարարության մեջ: Իսրայելական զինվորականները նշում են, որ ցանկացած մարդասիրական օգնություն Գազայի հատված կարելի է հասցնել դրանք տեղափոխելով ցամաքային մաքսային անցակետերով և համաձայնեցնելով իսրայելական ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ մեկ կանադական և մեկ իռլանդական նավ (աշխարհի հինգ երկրներից 27 ակտիվիստներով և մարդասիրական բեռով) դուրս են եկել Թուրքիայից և մոտենում են Գազայի ափերին:
Freedom Waves to Gaza առաքելության կազմակերպիչները նշում են, որ նավատորմն ուրբաթ օրը կհասնի Գազա, և իրենք չեն պատրաստվում մտնել Իսրայելին պատկանող ջրային տարածքները:
Ակտիվիստները տեղեկացնում են որ նավատորմում խորհրդանշական դեղամիջոցներ կան, որոնց արժեքը կազմում է 30 հազար դոլար: Նրանք նաև նշում են, որ մարդու իրավունքների համար խաղաղ ճանապարհով պայքարելուն են կողմնակից:

No comments: