Thursday, November 17, 2011

Ադրբեջանը Amnesty İnternational-ին մեղադրում է «կողմնակալության» մեջ

HayNews.am. 17-11-2011- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անարդար և կողմնակալ է համարում Amnesty İnternational միջազգային իրավապաշտան կազմակերպության Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը, որում խստորեն քննադատվում է Ադրբեջանի իշխանությունների ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանց անօրինական ձեռբակալություններն ու ազատազրկումները: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանի վերաբերյալ այս զեկույցում տեղ գտած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, Ադրբեջանը հաջողություններ է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության հարցում, իսկ Amnesty İnternational-ը դրսևորել է կողմնակալություն և չի ցանկացել այդ ամենը տեսնել»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում անազատության մեջ է գտնվում 17 խղճի կալանավոր, որոնց նկատմամբ բանտերում շարունակվում են բռնությունները: Ի դեպ, իր զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրանք էր հնչեցրել նաև արևմուտքի հասցեին` հանուն գազի և նավթի Ալիևի գործելաոճին աջակցելու համար:

No comments: