Tuesday, November 1, 2011

Թռչկանապահները հաղթեցին. ջրվեժի տարածքում հէկ չի կառուցվի

Tert.am. 31-10-2011- «Ռոբշին» ՍՊԸ-ն դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարության տարածքից՝ ընդունելով Բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական, տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով։
«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,- հայտնում է «Ռոբշին» ՍՊԸ տնօրինությունը։

No comments: