Panorama.am. 11-11-2011- «Կոսովոյի անկախացումը Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ ստեղծեց: Արևմտյան շատ պաշտոնյաներ փորձում են ասել, թե Կոսովոն նախադեպային ուժ չունի, բայց նախադեպը մարդկանց մտքում է ծագում. այնպես չէ, որ հայտարարություններով է լինում: Ես կարծում եմ, որ Կովկասում դա նախադեպ ստեղծեց, փոխեց մարդկանց հաշվարկները», -այսօր «Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներպետական և եվրոպական համատեքստը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց վերլուծաբան Թոմաս դը Վաալը:
Նրա կարծիքով, Կոսովոյի դեպքը հետաքրքիր էր` Եվրոպայում դա այն դեպքն էր, երբ մի պետություն ճանաչվեց մեծ թվով պետությունների կողմից, առանց սերբերի համաձայնության:
«Դա, իսկապես, նախադեպ ստեղծում է»,-հավելեց վերլուծաբանը:
Ռուսաստանի և Եվրասիայի Քարնեգի հիմնադրամի ծրագրի ավագ օգնականի խոսքով, այս տարածաշրջանում խաղաղությունը «փակուղու մեջ է»: «Այս իմաստով Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցը, կարծում եմ, շատ լավ սկզբունք է` երբ լինի քաղաքական կամք այն համաձայնեցնելու համար», -նկատեց վերլուծաբանը` նշելով, որ միջանկյալ կարգավիճակ ստանալուց հետո բոլոր մյուս հարցերը կլուծվեն:
«Եթե բոլոր հարցերը լուծենք և կարգավիճակի հարցը հետաձգենք ապագայի համար, կարծում եմ` ճիշտ ուղու վրա կլինենք», -նշեց վերլուծաբանը: Թոմաս դը Վաալը չլուծված հակամարտությունները աշխարհի քարտեզի վրա համարում է սպիտակ բծեր, դրանիցից երեքը Հարավային Կովկասում են:
«Այդ երկրներում ապրող մարդիկ շարունակում են մարդ լինել, բայց այդ ամենի մեջ բացասականն այն է, որ դրանք հակամարտության գոտիներ են և անվտանգությունը դրանցում շատ կարևոր է», -կարծիք հայտնեց օտարերկրյա վերլուծաբանը:

No comments:
Post a Comment