Saturday, November 26, 2011

Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղյան և հայ–թուրքական խնդիրները ժողովրդավարության հետ չպետք է հակադրության մեջ դրվեն»

7Or.am. 25-11-2011- «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցող կուսակցությունների արտաքին քաղաքականության ուղեգծին նվիրված քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, թե ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրներն օբյեկտիվ արմատներ ունեն։
–Բայց կա լուրջ մի գործոն, դա Հայաստանի ոչ ժողովրդավարական վիճակն է: Ազգային խնդիրները չպետք է հակադրության մեջ դրվեն մարդու իրավունքների հետ: Սա է մեր տարբերությունը ծայրահեղ աջերից և ծայրահեղ ձախերից։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում «Ժառանգության» դիրքորոշումը համընկնում է Դաշնակցության դիրքորոշման հետ՝ Հայաստանը պետք է հրաժարվի արձանագրություններից,–ասել է նա:
Ըստ Ստեփան Սաֆարյանի, սակայն, ղարաբաղյան հարցում «Ժառանգությունը» մենակ է մնացել։
–Մյուս ուժերը դեմ արտահայտվեցին ԼՂՀ ճանաչմանը,–ասել է նա։

No comments: