Thursday, November 24, 2011

Shell-ը եւ Թուրքիան կուսումնասիրեն Միջերկրականի պաշարները

«Լրագիր» 23-11-2011- Royal Dutch Shell նավթագազայի կորպորացիան թուրքական TPAO պետական ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Միջերկրական ծովում ածխաջրածնային պաշարներն ուսումնասիրելու համար: Գրում է Assocated Press-ը` նշելով, որ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իր ուսումնասիրություններն է սկսել Կիպրոսը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով այս պայմանագիրը քաղաքական ենթատեքստ չունի եւ հուսով է, որ շահավետ կլինի 2 կողմերի համար էլ:
Կիպրոսն իր աշխատանքները սկսել է սեպտեմբերին` չնայած Թուրքիայի բողոքներին: Դրանից հետո թուրքական իշխանությունները խոստացել են սեփական հետազոտական աշխատանքներ սկսել` սպառնալով ներգարվել ռազմանավեր:
Միջերկարականի արեւելյան հատվածում հայտնաբերված նավթագազային պաշարներին հավակնում են մի քանի պետություններ` Թուրքիան, Կիպրոսը, Լիբանանը, Սիրիան եւ Իսրայելը: Հյուսիսային Կիպրոսը ժամանակին հայտարարել է, որ այս հարցում աջակցում է Թուրքիային: Հունաստանն էլ իր հերթին աջակցություն էր հայտնել հունական Կիպրոսին: Սակայն Հունաստանը, թերեւս, իր երկրում առկա խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ստիպված կլինի մոռանալ այս ծրագրի մասին:
Սիրիան, որը նույնպես հավակնություններ ունի, ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառով նույնպես առժամանակ ստիպված կլինի մոռանալ Միջերկրականի նավթի ու գազի մասին:
Իսրայելը ամիսներ առաջ Թուրքիայի հավակնություններն անհիմն էր համարել եւ իր պահանջներն էր ներկայացրել պաշարների հարցով: Իսրայելը պատրաստակամություն էր հայտնել նաեւ աջակցել Կիպրոսին: Լիբանանն էլ, իր հերթին, դեմ էր հանդես եկել իսրայելական հավակնություններին, իսկ Հիզբոլլահ շարժումը նույնիսկ ռազմական գործողություններով էր սպառնացել:

No comments: