Wednesday, November 9, 2011

ՄԱԳԱՏէ-ի զեկույցում նշվում է, որ Իրանը գործարկել է միջուկային զենքի ծրագիր

Tert.am. 8-11-2011- Իրանն աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ՝ ասվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏէ) զեկույցում:
Գործակալության մասնագետների տեղեկություններով՝ իսլամական հանրապետության իշխանությունները մի քանի փորձարկումնր են իրականացրել ատոմային ռումբի մշակման համար:
Խոսքը համակարգչային մոդելավորման մասին է. հստակեցնում է BBC-ն:
Իրանը միշտ պնդում էր, թե իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ էր կրում: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի անգամ հայտարարել է, որ իր երկիրը ատոմային զենքի կարիք չունի:

No comments: