Wednesday, November 9, 2011

ԼՂՀ վարչապետը չի հավատում հակամարտության շուտափույթ կարգավորման հնարավորությանը

Zham.am. 8-11-2011- "Պաշտպանության բանակի շնորհիվ ապահովվող խաղաղությունը հնարավորություն է տալիս դիվանագետներին շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, իսկ Արցախի իշխանություններին՝ զարգացնել տնտեսությունը",- ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:
Նա նաև հայտնեց, որ չի հավատում հակամարտության շուտափույթ կարգավորման հնարավորությանը, և իբրև պատերազմական գործողությունների մասնակից՝ լուրջ չի վերաբերում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներին։

No comments: