Thursday, November 3, 2011

Թուրքական խորհրդարանի պատգամավոր. Թուրքիան քրդերի դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործում

Panorama.am. 2-11-2011- Թուրքիայում գործող «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահը մեղադրել է թուրքական բանակին` անցյալ ամսվա ընթացքում քրդերի դեմ պայքարում քիմիական զենք կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է իսրայելական «ZMAN.com» լրատվական կայքը:
Մասնավորապես, պատգամավորը նշել է, որ անցյալ ամսվա ընթացքում Քրդական աշխատավորակն կուսակցության 24 անդամները պատահական չեն սպանվել, նրանց դեմ քիմիակն զենք է կիրառվել. և դա այն դեպքում, երբ Թուրքիան ստորագրել է միջազգային կոնվենցիա` նման զենքի օգտագործման անթույլատրելիության մասին:
Ըստ կայքի`թուրքական կառավարության պաշտոնական արձագանքը այդ հայտարարության վերաբերյալ դեռ չի հնչել:

No comments: