Thursday, November 3, 2011

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՋԼԻՍՈՒՄ

«ԱԶԳ», 03-11-2011- Այդ մասին նոյեմբերի 1-ի համարում տեղեկացրել է «Աքշամը»: Ըստ թուրքական թերթի, պատրաստության աշխատանքները ձեռնարկում է Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն: Ենթադրվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դիմակայելու Հալաչօղլուի նախաձեռնությամբ սկզբնավորվող աշխատանքներն առաջնորդի Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Հալաչօղլուն պատասխանելով «Աքշամի» հարցերին, ասել է. «Հայկական սփյուռքը լրջորեն պատրաստվում է այսպես կոչված ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը լրանում է 2015-ին: Հետեւաբար մենք այսօրվանից պետք է միջոցներ ձեռնարկենք: Ես հանդիպել եմ Մեջլիսի նախագահ, մեծարգո Չիչեքի հետ: Հարցին քաջատեղյակ բազմաթիվ պատգամավորներ ունենք նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների պատգամավորների շարքում: Հետեւաբար մեր խորհրդարանն ի վիճակի է հարցին վերկուսակցական մոտեցմամբ միջազգային ասպարեզում ծավալել անհրաժեշտ գործունեություն»:

No comments: