Thursday, November 3, 2011

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ–ի ԱԽ–ին

Tert.am. 3-11-2011- Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Դիվիդենտները, որոնք Ադրբեջանին կբերի ՄԱԿ–ի ԱԽ–ին ոչ մշտական անդամակցությունը, կախված է այդ կազմակերպությունում նրա գործունեությունից։ Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամ, պատրաստ է իր փորձը փոխանցել Ադրբեջանին»,– ասել է Լուկաշևիչը։

No comments: