Tert.am. 3-11-2011- Հայաստանում մեկնարկել է աղմկահարույց հրաժարականների սեզոնը, որը կարելի է բացատրել կամ 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններով, կամ ռուսամետ քաղաքականության փոփոխությամբ, կամ էլ այն բանով, որ իշխանություն–ընդդիմություն փոխգործակցության ձևաչափն այլևս սպառել է իրեն։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զորգացումներին։
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամայանը հրաժարական է տվել։ Նա հայտարարել է, թե լքում է իր զբաղեցրած պաշտոնն այն պատճառով, որ իրեն առաջարկել են գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը։ Նրանից հետո հրաժարական տվեց Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որի հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի նշվում»,– գրում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով իր լրագրողի՝ հայաստանյան հրաժարականների հետ կապված մեկնաբանությունը.
«Տվյալ զարգացումների համար երկու տարբերակ կա։ Առաջինը, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանն ամրապնդում է իր թիմի դիրքերը։ Ազգային ժողովի խոսնակի հրաժարականը և փոխվարչապետի հնարավոր հրաժարականը կապված են այն բանի հետ, որ նրանք համարվում են Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչները, որը վերջին շրջանում ակտիվացել է և, հնարավոր է, որ նույնպես մասնակցի նախընտրական պայքարին։ Կա նաև 2-րդ տարբերակը, որը կապված է ավելի վաղ սկսված՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի և Երևանի քաղաքապետի հրաժարականների հետ։ Սրա հետ կապված ուժեղանում է այն տեսակետը, որ նահանջ է տեղի ունենում ռուսամետ վեկտորից և քաղաքականությունից, քանի որ վերոնշյալ երկու գործիչներն էլ ամուր կապված էին ռուսական իսթեբլիշմենթի հետ»։
«Կոմերսանտի» հետ զրույցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ Կիրիլ Կոկտիշը հայաստանյան հրաժարականները բացատրում է նաև այն հանգամանքով, որ իշխանության և ընդդիմության միջև համագործակցությունն այլևս սպառել է իրեն։
«Այդ իրադարձությունները կապված են նաև ընդդիմության կողմից իրականացվող այն ակցիաների հետ, որոնք նոն–ստոպ ռեժիմով անցկացվում են Երևանի գլխավոր հրապարակում։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, սպասվում է այս կամ այն չափով իշխանական լազորությունների հասկանալի վերադասավորում։ Պարզ է նաև այն, որ իշխանության և ընդդիմության միջև համագործակցության ձևաչափերն սպառել են իրենց, և իշխանությունները չեն ցանկանում սրել իրավիճակը։ Այդ պատճառով տվյալ հրաժարականները Հայաստանի քաղաքական համակարգի վերաֆորմատավորման նախանշաններ են»,– ասել է Կոկտիշը։
«Իր պաշտոնը թողել է նաև Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, մեկնաբանելով Ալիկ Սարգսյանի հրաժարականը, ընդգծել են, որ ոստիկանապետի պաշտոնանկության մասին որոշումը որևէ կերպ պայմանավորված չէ նրա աշխատանքից դժգոհություններով»,– գրում է «Կոմերսանտը»՝ նշելով, թե իր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սպասվում են նոր պաշտոնանկություններ, ընդհուպ մինչև գլխավոր դատախազի։

No comments:
Post a Comment