Tert.am. 3-11-2011- Ադրբեջանը, անկասկած, փորձելու է առավելագույն օգուտ քաղել 2012–2013թթ. ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամակցությունից միջազգային ասպարեզում ղարաբաղյան հարցի իր տեսլականն առաջ մղելու համար։ Այս մասին, ուկրաինական Analitika.at.ua կայքի հետ զրուցում, ասել է ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը։
Փորձագետը հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ արդյունքների հասնելու ՌԴ ղեկավարության անհաջող փորձերից հետո, Բրյուսելն ու Վաշինգտոնը ձգտում են ուժեղացնել իրենց դերն այդ գործընթացում, քանի որ այդ հակամարտությունը նրանք Կովկասում իրենց էներգետիկ ձգտումների իրագործման ճանապարհին խոչընդոտ են դիտարկում։
«Եվրամիութունը մշտապես ցանկություն է ունեցել բազմազանեցնել ածխաջրածինների աղբյուրները Կասպից ծովի բնական ռեսուրսների հաշվին, իսկ ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան նավթային գիգանտների ավանդական հետաքրքրությունն Ադրբեջանի տարածում գտնվող հանքավայրերի հանդեպ, դրա համար հիմք են»,– ասել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, հասկանալով դա, հերթական անգամ փորձում է խաղարկել «էներգետիկ խաղաթուղթը». նա Բրյուսել և Վաշինգտոն «մեսիջներ է» ուղարկում առ այն, որ եթե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքը պաշտպանի իր դիրքորոշումը, ինքը պատրաստ կլինի մասնակցել անդրկասպյան էներգետիկ նախագծերի իրագործմանը։
«Այդ իսկ պատճառով կազանյան բանակցություններն անհաջողության էին դատապարտված։ Բաքվի համար իրադրությունը զարգանում էր ոչ բարենպաստ սցենարով, այդ իսկ պատճառով դրանց վիժեցումն անհրաժեշտ էր հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքի՝ միջնորդի կարգավիճակում ավելի ակտիվ ներգրավման համար»,– մեջբերում է կայքը։
Սմիրնովն ասել է, որ Բաքուն հույս ունի, որ մոտ պագայում իրերը հօգուտ իրեն կդասավորվեն, առայժմ, սակայն, օբյեկտիվ նախադրյալներ դրա համար չկան։ «Բավական է հիշել միջազգային իրավապաշտպան կազմակերպութունների մշտական քննադատությունն Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակի առնչությամբ։ Դա, նաև այն, որ Վաշինգտոնը դեմ քվեարկեց ՄԱԿ–ի ԱԽ–ում Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությանը (թեկուզ ոչ առանց հայկական լոբբիի ազդեցության), ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Կովկասում իր նախապատվությունների «ցուցադրումը» այն մասին են խոսում, որ գազ՝ Ղարաբաղի դիմաց գործարքը տեղի չի ունենալու»,– կարծում է փորձագետը։
«Նման իրադրությունում Ադրրբեջանը, անկասկած, փորձելու է առավելագույն օգուտ քաղել ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամակցությունից միջազգային ասպարեզում ղարաբաղյան հարցի իր տեսլականն առաջ մղելու համար։ Այդուհանդերձ, նման գործողությունների արդյունավետությունը դժվար է կանխատեսել, քանի որ Անվտանգության խորհրդում ամեն ինչ գերտերություններն են որոշում»,–եզրափակել է նա։

No comments:
Post a Comment