Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրուցել ենք «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», «ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ
-Տիկին Խառատյան, օրերս խորհրդարանում առաջին ընթերցմամբ (74 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) ընդունվեց «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», «ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի փաթեթը, որով եկեղեցուն պատկանող 286 տարածքներ, հիվանդանոցներ, առանձնատներ և վիլլաներ ազատվում են հարկերից: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, պետք այս օրենքը, երբ առանց այն էլ եկեղեցին բավական ազատ է հարկային բեռից:
-Կարծում եմ` այս օրենքը հնարավորություն է ընձեռելու եկեղեցու հավակնությունների ընդարձակման համար, քանի որ ապօրինի կերպով եկեղեցին ուներ արդեն այդ հնարավորությունը, բայց տագնապ կար, որ այսօր կա, վաղը չի լինի: Վերջին հաշվով, միջազգային որոշ կառույցներ անընդհատ ճնշումներ են գործադրում մեր երկրի վրա հարկերի միջոցով բյուջեն լցնելու և Հայաստանին միշտ մեղադրում են հարկերի վրա ճնշում չգործադրելու համար: Եվ եթե այստեղ անընդհատ օրենքը շրջանցում է որևէ խոշոր գույքատեր, սա կարող է ուշադրություն գրավել: Եվ ուրեմն հիմա օրենքով ամրագրվում է այն, ինչ պրակտիկայում կար: Ինձ համար շատ ուշագրավ էր վարչապետի պատճառաբանությունը, որը ներկայացրեց կառավարությունում, որ Հայ առաքելական եկեղեցին ընդամենը փորձում է վերադարձնել այն քիչ մասը, որն իրենից խլվել է, և բարոյական է, որ նա այդ հարցադրումն անում է: Սկզբունքորեն կարծում եմ` այստեղ առողջ տրամաբանություն կա, բայց առողջ տրամաբանություն կլիներ այն դեպքում, երբ խորհրդային շրջանում խլված ոչ միայն եկեղեցու, այլ նաև մասնավոր անձանց և կառույցների ամբողջ գույքը վերադարձվեր, որով կոնցեպտուալ խնդիր կլուծվեր: Հիմա ստացվում է` մի կողմը, որն այսօր իշխանության հետ ունի առանձին հարաբերություններ, այս խնդիրը բոլորովին ուրիշ դաշտ է տեղափոխում: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք այս հարցը, որին ներկա էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամը: Ես ասացի, որ դեռ հայտնի էլ չէ՝ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո եկեղեցին առաջիկայում առանց վճարելու հողեր պետք է վերցնի ի՞նչ չափով, որքա՞ն, գուցե Հայաստանի տարածքի 80 տոկոսը եկեղեցին ուզում է անվճա՞ր վերցնել, կա՞ արդյոք սահմանափակում այդտեղ, թե դա միայն բարոյական կատեգորիա է, և հույս ունենանք, որ եկեղեցին բարոյապես ինքն իրեն կսահմանափակի: Տեր Վահրամը ասաց, որ Սիմեոն Երևանցու «Ջամբռում» թվարկած ամբողջ կալվածքները չեն ուզում վերցնել, այլապես դա Հայաստանի 80 տոկոսը կլիներ: Դուք պատկերացնո՞ւմ եք հավականության և այսօրվա համեստ դիրքորոշման տարբերությունն ինչքան մեծ է: Անկեղծ ասած, եթե այդպիսի խնդիր կար, ես խորհուրդ կտայի հարցը ուրիշ հարթություն տեղափոխել և ձևակերպել, որ եթե խնդիրը գույքային ունեցվածքի մասին է, ապա գույքային բոլոր ապօրինությունները, որ այն ժամանակվա օրենքով մարդկանց ձեռքից խլվել են, ամբողջը վերադարձնելու հայեցակարգ քննարկվեր և այդ շրջանակներում քննարկվեր եկեղեցին, որը նույնպես ունեցել է կորուստներ:
Հարցս հետևյալն է`եթե եկեղեցին իր հետևորդների համար որպես մարմին և միավոր է, նախևառաջ ինչու իր հետևորդների շրջանցված իրավունքների վերականգնման խնդիրը չի դնում, այլ միայն իր` որպես գույքատիրոջ իրավունքների խնդիրն է դնում: Բայց հայ առաքելական եկեղեցու հետևորդներն էին այն մարդիկ, որոնց հանրային կարիքների անվան տակ զրկեցին իրենց սեփականության իրավունքից, եկեղեցին երբեք ոչ մի խոսքով իր հետևորդներին և իր հոտի անդամների շահերի, իրավունքների առումով որևէ մտահոգություն չարտահայտեց: Եվ երկրորդ` քննարկվում և որպես փաստարկ ասվում է, որ եկեղեցու գույքը և հարկային միջոցները այնքան քիչ են, որ չեն կարող բացասական ազդել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա, և եթե այդքան քիչ է` արժե՞ր արդյոք բարոյական հարթության համար կարևորություն ներկայացնող այս խնդիրը տեղափոխել այսպիսի զգայական և ցավալի դաշտ: Եթե շատ շիտակ ասեմ`քանի որ եկեղեցին ի վերջո մադկանց կամավոր միություն է, որտեղ համախմբվել են այդ միության շուրջ դրական գործ անողներ, հիմա ստացվում է, որ մարդկանց կամավոր միությունը հարկադրում է հանրապետության ամբողջ բնակչությանը:
-Եկեղեցին ինչո՞ւ գնաց այս քայլին, ցանկություն ունի ավելի շա՞տ հողերի տիրանալ, ֆինանսական միջոցներն ընդլայնել:
-Իհարկե ցանկացած գործունեության համար ֆինանսական միջոցներ պետք են, և եկեղեցին իր դրական ամենակարևոր ծրագրերն իրականացնելու համար նույնպես ունի ֆինանսական միջոցների կարիք: Բայց դարձյալ վերադառնամ, որ եթե դա կամավոր միություն է, որը ծրագիր ունի իր խիստ առաքինի առաքելությունը իրականացնել, այդ կամավոր միությունը իր կամավորներից պետք է հավաքի այդ միջոցները: Սկզբունքորեն ես դեմ չեմ, որ երկրի հոգևոր և կրոնական գործունեությունը խրախուսվի, բայց ես դեմ եմ «եկեղեցին անջատ է պետությունից» հասկացողության շրջանակում խախտված տրամաբանության ճանապարհով արվելուն: Եվ հենց այսպես է, երբ մեր իրավունքն անընդհատ շրջանցում ենք, սա դառնում է շարունակական, հենց այսպես է, որ որևէ մասնավոր դրական արտադրություն ու բիզնես խրախուսելիս կարող ենք օրենքը շրջանցել, կարող ենք ամենաբարոյական և ամենակարևոր ծրագրերի անվան տակ օրենք շրջանցել: Ես կարծում եմ` եթե դրանք են մեր կյանքի առաջնահերթությունները, եկեք օրենքն այդպիսին դարձնենք, օրենքի շրջանակում գործենք:
Կարծում եմ` չպետք է նախագիծն ընդունվի, նախ որովհետև այն օրենքի խախտումով է, այսինքն` կառավարությունը որոշում է կայացրել տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը հանդիսացող ունեցվածքի, գույքի կամ հողի նկատմամբ, իսկ կառավարությունը չունի այդ իրավունքը:
-Հնարավո՞ր է`վարչապետն իրականացնում է իր այն միտքը, որ 21-րդ դարում եկեղեցին և պետությունը պետք է անջատ լինեն իրարից:
-Չեմ կարող ասել, թե սա հենց այդ ժամանակն է, բայց եթե վարչապետը այդպես է գտնում, ինքը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար, որ եկեղեցին և պետությունը պետք է լինեն այսպիսի սերտ հարաբերությունների մեջ: Ես սկզբունքորեն կարծում եմ, որ 21-րդ դարը կրոնական ինքնության և կրոնական կոնֆլիկտային զարգացումների նոր թնջուկ է բերում իր հետևից, և մենք պետք է հստակ իմանանք` այս կրոնական, կոնֆլիկտային զարգացումների իրավիճակում որտեղ ենք գտնվում: Կառավարությունը գուցե գտնում է, որ դա բացառապես Հայ առաքելական եկեղեցին է իր սկզբունքային մոտեցումներով, բայց այդ մասին բարձրաձայն չի հայտարարում, իսկ այդ դեպքում գոնե քննարկումներ կլինեին և կհասկանային, որ հայ առաքելական եկեղեցին այսքան աղանդավորական տերմիններով քրիստոնեական աշխարհի իր քույր եկեղեցիների նկատմամբ գրոհ է տանում: Մենք այդ նույն քրիստոնեական աշխարհի սեգմենտում արդյոք տեղ չե՞նք կորցնում: Մյուս խնդիրը` մենք ռեալ չենք գնահատում, որ եթե եկեղեցին խիստ անհանդուրժող է, օրինակ, մահմեդականացված հայերի նկատմամբ, և հայ համարում է միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդին, սա լրացուցիչ բաժանում չի՞ անում մեր էթնիկ միասնականությանը, ինչին մենք պետք է ձգտենք: Եթե մեր ձգտումը միայն կրոնական միասնականությունն է, մի խնդիր է, եթե մեր ձգտումը էթնիկ միասնականությունն է՝ այլ խնդիր է:
-Հնարավո՞ր է, խճճվել է և չի պատկերացնում:
-Դատելով վարչապետի արարքներից, նրա ձևակերպած էթնոսֆերան, որը կարծես թե նրա բյուրեղյա երազանքներից մեկն է, դառնում է հայ առաքելական եկեղեցու սֆերա, կարծես թե նույնականացում է գնում հայ էթնոսի և առաքելական եկեղեցու հետևորդների միջև: Այս խնդիրը հայ ժողովրդի պատմության ընթացքում մշտապես քննարկվող խնդիրներից է: Մենք միշտ կորուստ ենք տվել էթնիկ իմաստով` քաղկեդոնակա՞ն, թե հակաքաղկեդոնական հայերն են հայ, մահմեդականացված հայերը հա՞յ են, թե հայ չեն, ավետարանական հայերը հա՞յ են, թե հայ չեն: Սա միշտ հրահրված խնդիր է: Կարծես թե մենք եկանք մի հանգրվանի, երբ մեզ համար էթնիկությունն ավելի կարևոր է, քան կրոնական պատկանելությունը, բայց հիմա այդ հանգրվանն ինտենսիվ քանդվում է և քանդվում է, ցավում եմ, նաև իշխանության ջանքերով:
-Տիկին Խառատյան, ի վերջո, ի՞նչ պետք է անի եկեղեցին, պետք է դնի ի վերջո մոդեռնացմա՞ն խնդիր:
-Ես միշտ խոսում եմ այն մասին, որ եկեղեցին պետք է ունենա հստակ ձևակերպված սոցիալական դոկտրին, որը չունի, և իր գործունեությունը շատ անձավորված է: Եկեղեցուն պատկանում է հիվանդանոց, որն անվճար չէ, և եկեղեցին շահույթ ունի այդ հիվանդանոցից, շատ լավ, կարող է եկեղեցին շահույթ ունենալ սրանից, բայց հիմա եթե ինքը շահույթ ունեցող ձեռնարկություններ ունի, այդ դեպքում ինչո՞ւ է գույքահարկից և հողահարկից ազատվելու խնդիր առաջանում, եկեղեցու ո՞ր գործունեությանը` կրոնակա՞ն, թե սոցիալական գործունեությանը նպաստելու, արդյոք եկեղեցու սոցիալական գործունեությունը համընթա՞ց է մեր երկրի ընդհանուր սոցիալական քաղաքականությանը, արդյոք սա կամայակա՞ն չէ և մեկ անձի ցանկությունից չի կախված: Այս բոլորը խնդիրներ են, որոնց պատասխանները մենք ունենք տարընթերցումներով, ես մի մոտեցում ունեմ, վարչապետը մի մոտեցում ունի, հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը և նույնիսկ տարբեր թեմերի եպիսկոպոսները տարբեր մոտեցումներ ունեն: Եթե կան շատ տարբեր հակասական մոտեցումներ, պե՞տք է արդյոք այս մոտեցումների միջև հստակ ձևակերպում լինի` ինչի՞ համար է հայ առաքելական եկեղեցին խրախուսվում պետության կողմից, որ ի՞նչ անի` շարունակի ջրբաժա՞նը հայ առաքելական եկեղեցու հետևորդների և ոչ հետևորդների միջև, գուցե սա պետք է խրախուսել, գուցե սա ձևակերպված է և այս հարցը պատասխա՞ն ունի, ո՞ւմ կողմից ունի, հայ հասարակությունը տեղյա՞կ է այդ պատասխանին, կիսո՞ւմ է այդ մոտեցումը: Սրանք հարցեր են, որոնց ես չէի ուզի միանշանակ այո կամ ոչ պատասխաններ տալ: Մեկ ընդհանուր հայեցակարգ ձևավորելու հարց կա, կա՞ այդ հայեցակարգը, չկա: ՀՀ-ն ընդունում է, որ հայ առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի հայ ժողովրդի ինքնության ձևավորման գործում, ազգային եկեղեցի է և այս ազգային եկեղեցին այս սահմանադրության մեջ ինչ է նշանակում, եթե ազգային բառի տարընթեցումները դիտարկենք Հայաստանի թե օրենսդրության, թե պրակտիկ կյանքում կիրառվող լեզվում: Ազգայինը դա էթնիկականն է, բայց ազգային միևնույն ժամանակ պետությունն է: Մենք ունենք Ազգային ժողով, դա էթնիկակա՞ն ժողով է, Ազգային ժողովը ՀՀ քաղաքացիների ժողովն է: Եկեղեցին համարում է, որ եթե սահմանադրության մեջ գրված է հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, նշանակում է պետական եկեղեցի է, հիմա եթե պետական եկեղեցի է, նա ՀՀ քաղաքացիների՞ եկեղեցին է: Սրանք բոլորը հարցեր են, որոնք իրավական դաշտում բաց են թողնվել, բարոյական դաշտում անհասկանալի են, հասարակական կյանքում բխում են կոնկրետ գործողություններից, ոչ թե հայեցակարգից, և հիմա մենք այս ամբողջին ավելացնում ենք մի լրացուցիչ օրինագիծ` անհասկանալի հեռանկարներով:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 3-11-2011.

No comments:
Post a Comment