Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի զինված ուժերի և ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչների համատեղ նիստ։ Այդ նիստին մասնակցել են նաև Հաքքարիի նահանգապետն ու իրանական սահմանամերձ Ուրմիա քաղաքի պաշտոնատար անձինք։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են սահմանների անվտանգության հարցը, ահաբեկչության ու թրաֆիքինգի դեմ պայքարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ու Իրանը նմանատիպ նիստեր գումարում են տարեկան երկու անգամ։ Դրանցում հիմնականում կողմերը քննարկում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա իրանական թև հանդիսացող «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) դեմ պայքարը։
Այս տարի Թուրքիան ու Իրանը սերտորեն համագործակցեցին իրենց տարածքում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում (Թուրքիան՝ օդից, իսկ Իրանը՝ ցամաքից) PKK-ի ու PJAK-ի դեմ պայքարում, քանի որ այդ հարցում համընկնում են նրանց շահերը։ Անգամ նշվում էր, որ մի շարք դեպքերում թուրք զինծառայողներին թույլ է տրվել ներթափանցել իրանական տարածք։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment