HayNews.am. 26-11-2011- Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն «պայծառ» մտքեր է հայտնել առ այն, որ վերջին տարիներին Ջավախքում բնակվող հայերի «ձեռքբերումների» պատճառը Միխեիլ Սաակաշվիլիի վարած «հայամետ» քաղաքականությունն է:Չգիտես ինչ հիմքերով ջավախահայերի «ձեռքբերումների» հանդեպ մեծ նախանձով լցված ադրբեջանցի քաղաքագետը վերջում ինքն իրեն հույս է տվել. «Սակայն Սաակաշվիլիի հայամետ քաղաքականությանը վերջ է տրվել: Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ չէր խոչընդոտում թե իր երկրի սահմաններում, թե արտերկրում գտնվող հայերի գործունեությունը»:
Ըստ քաղաքագետի` փոխարենը հիմա Սաակաշվիլին արձագանքել է հրեական լոբբիի մարտահրավերներին ու հիմա զբաղված է հայերին պատժելով, «ինչի նպատակով դիմում է հին ու դաժան մեթոդներին»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment