Saturday, November 26, 2011

Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականը հարցաքննության համար հրավիրվել է դատարան

Panorama.am.26-11-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` լրատվամիջոցների հարցերով խորհրդական, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը այսօր առավոտյան հարցաքննության համար հրավիրվել է դատարան:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ալի Աքբար Ջավանֆեքրը Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից մեղադրվում է սուտ լուրեր և ասեկոսեներ հրապարակելու մեջ, որոնք նպատակ ունեին, տագնապ առաջացնելով, շեղել հասարակական կարծիքն ընդդեմ դատական իշխանությունների պաշտոնյաների»:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ նախագահի խորհրդականը հինգշաբթի սրտի կաթված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Սակայն վերջինս, բժիշկների կամքին հակառակ, դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի ներկա լինի դատական գործընթացներին, որից հետո կրկին կվերադառնա հիվանդանոց` շարունակելու բուժումը:

No comments: