News.am. 12-11-2011- Թուրքիան մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացքում որեւէ դրական քայլ անելու մտադրություն չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքագետը նշեց, թե դրանք այս պահի դրությամբ այդ գործընթացում որեւէ քայլ չի կատարվում, ավելին, Թուրքիան չի էլ մտածում այդ մասին։
«Հայաստանի կողմից Վանի երկրաշարժից տուժածներին օգնություն ուղարկելուց հետո Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել էր, թե մարդասիրական օգնությունը երախտագիտությամբ են ընդունել` անկախ նրանից, թե ով է այն ուղարկել։ Սակայն Դավութօղլուն բացառել էր, թե Հայաստանից եւ Իսրայելից ստացված օգնությունը կարող է այդ երկրների հետ հաշտեցման հարցում դեր խաղալ»,- նշեց Իսպիրյանը։
Հարցին, թե Արեւմուտքի կողմից Իրանին հարվածելու դեպքում ի՞նչ դիրք պետք բռնի Հայաստանը, Իսպիրյանը շեշտեց, որ Հայաստանը երկար տարիներ Իրանի հետ լավ հարեւանություն է անում եւ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, ինչը քիչ հավանական է, Հայաստանը չեզոք դիրք կբռնի։ «Վերջին շրջանում արեւմտյան մամուլը որոշակի աղբյուրների վկայակոչելով՝ պնդում է, թե Իրանի դեմ հարձակում է նախապատրաստվում։ Այդ տեղեկությունները նպատակ ունեն շոշափելու տարածաշրջանի ուժերի տրամադրություններն ու արձագանքը։ Եթե Իրանին հարվածելու առիթ լինի, որը քիչ հավանական եմ համարում, ապա միայն կլինեն կետային հարվածներ»,- շեշտեց թուրքագետը։

No comments:
Post a Comment