Top-news.am. 12-11-2011- ՀՀԿ գրասենյակի աղբյուրները տեղեկացնում են, որ կուսակցության ներսում ներքին լարվածությունը գնալով մեծանում է: Բանն այն է, որ ՀՀԿ-ականների մի զգալի մասը գիտակցում է, որ կուսակցությունում ներքին հեղաշրջում է իրականացվում: Արդեն իսկ շատ ՀՀԿ-ականների հասկացրել են, որ նրանք այլեւս չեն կարող պատգամավոր լինել եւ նույնիսկ երեւացող պաշտոններ ստանալ կառավարությունում: Մյուս կողմից մի շարք ՀՀԿ-ականների, որոնք նախկինում հաճախ էին շփվում լրագրողների հետ, հանձնարարվել է հնարավորին չափ քիչ կոնտակտներ ունենալ ԶԼՄ-ների հետ եւ խուսափել մամուլի ասուլիսներից եւ հեռուստահաղորդումներից: Ավելին, նույնիսկ ԱԺ որոշ ՀՀԿ-ական պատգամավորների բավական կոպիտ տոնով հանձնարարվել է չճեմել Ազգային ժողովի միջանցքներում, երբ այնտեղ լրագրողներ են լինում:
Saturday, November 12, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment