Թուրքիայի անվտանգության ուժերն այսօր ազատել են երեկ առեւանգված լաստանավը, գրում է ITAR-TASS-ը: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ միակ ահաբեկիչը սպանված է, նրա ինքնությունը պարզվում է: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նավի վրա հինգ առեւանգիչ կա:
Մարմարա ծովում Իզմիթ-Քարամյուրսել երթուղով շարժվող լաստանավը հարձակման էր ենթարկվել Քրդական աշխատանքային կուսակցության ահաբեկիչների կողմից: Նավի վրա 18 ուղեւոր է եղել, որոնց թվում՝ հինգ կին եւ անձնակազմի վեց անդամ: Համաձայն ստացված տեղեկատվության՝ բոլոր ուղեւորներն ազատված են, նրանցից ոչ ոք չի տուժել:

No comments:
Post a Comment