News.am. 12-11-2011- Որոշ կրճատումներով ձեզ ենք ներկայացնում բրիտանական The Economist պարբերականի «Ադրբեջան. Փոքր երկիրը արբեցել է նավթային հարստությունից» վերտառությամբ հոդվածը:
Քայլելով Կասպից ծովի ափով` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կզգաս նավթի բույրն օդի մեջ:
2006-ի հիմնական նավթուղու շահագործումից հետո ձեռնարկված գործողությունները խորհրդային ոչ հաճելի քաղաքը` Բաքուն, վերածեցին շքեղ մայրաքաղաքի: Նավթադոլարները ամրապնդեցին ավտորիտար եւ կոռումպացված քաղաքական համակարգը, որը դիմակայում է փոփոխություններին:
Ադրբեջանը կառավարվում է Իլհամ Ալիեւի կողմից: Նա ժառանգել է նախագահի աթոռը իր հորից` Հեյդարից, ով ԿԳԲ-ի խորաթափանց գեներալ էր եւ ղեկավարել էր Ադրբեջանը նաեւ խորհրդային ժամանակաշրջանում: Երբ որդին եկավ իշխանության 2003-ին, շատերը նրան համարում էին Մոսկվայում կրթություն ստացած «ոսկե երիտասարդ», ով չուներ իր հոր կարողությունները: Բայց հետագայում նա իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը, ճնշեց ընդդիմությանը, չեզոքացրեց իր հակառակորդներին եւ վերացրեց նախագահ ընտրվելու ժամկետային սահմանափակումները: Նա նաեւ վերահսկում էր արագորեն աճող նավթային վերելքի գործընթացը: Չնայած, որ կենտոնական Բաքվում կուտակած հարստությունը չէր հասնում նույնիսկ քաղաքի արվարձաններին, սովորական ադրբեջանցիները եւս ունեցան եկամուտների աճ: Աղքատության մակարդակն իջավ:
Թերեւս դրանով կարելի է բացատրել, թե ինչու արաբական հեղափոխությունները կանգ առան Բաքվի ափերին: Մարտին հարյուրավոր ընդդիմադիրները չեզոքացվեցին ոստիկանության կողմից. նրանցից 14-ը դեռ բանտում են: Կառավարությունը փորձեց վերացնել դժգոհության մի շարք պատճառներ, նույնիսկ ժամանակավորապես ճնշելով մանր կաշառակերությանը, մինչեւ որ կրքերը հանդարտվեն:
Արեւմուտքը չի ցանկանում, ոչ էլ ուժ ունի Ադրբեջանին քննադատելու համար: Ադրբեջանը Ամերիկային փոխանցիկ ճանապարհ է տրամադրում Աֆղանստանի հետ կապ հաստատելու համար: Եվրոպայի համար այն կարեւոր աղբյուր է` առանց ռուսական գազի: Չնայած գազի ու աշխարհագրական դիրքի շնորհիվ Ադրբեջանը կարողացել է գնել միջազգային ազդեցությունը, սակայն դա նավթային վախն է, որի հետեւանքով վարչակարգը դոփում է տեղում:
Ընդդիմությունն անատամ է, սակայն դա չի նշանակում, որ քաղաքականությունը չկա: Այն կա` հավասարակշռության բերելով քաղաքական համակարգում առկա օլիգարխների մի քանի խմբեր: Առաջնային կերպարը, որը արտահայտում է կլանի շահերը, Ռամիզ Մեհթիեւն է, խմբավորման 73-ամյա ղեկավարը, ով ծառայել է ավագ Ալիեւին եւ կոչված է իշխանության գլուխ պահելու նրա որդուն:
Մեհթիեւը վերահսկում է ՆԳՆ-ն եւ քաղաքացիական ծառայողներին, իսկ օլիգարխները ղեկավարում են տնտեսությունը: Ազդեցիկներից մեկն է Քեմալադին Հեյդարովը` Արտակարգ իրավիճակների նախարարը: Նա եւ իր որդին բիզնես կայսրություն են կառուցել, որն ընդգրկում է ձկան եւ խավիարի, սեփականատիրությունն ու շինարարական ոլորտի մոնոպոլիաները:
Տնտեսության մեծ մասը ստվերային է: Ինչպես անցյալ տարի գրում էր Միջազգային ճգնաժամային խումբը, կոռուպցիան ոչ միայն անձնական հարստացման աղբյուր է էլիտայի համար, այլ ուժեղ զենք քաղաքական վերահսկողության ապահովման համար:
Ինչպես բացատրում է պետական աշխատողներից մեկը, իրենք ստանում են երկու աշխատավարձ. մեկը` պաշտոնական, մյուսը ոչ պաշտոնական, ծրարի մեջ: Կառավարությունը հաշվարկում է բոլոր ոչ պաշտոնական աշխատավարձերը. «Հանցանքը ոչ թե գողանալն է, այլ գողանալը եւ չտեղեկացնելը»: Կառավարությունը հեշտությամբ կարող է կաշառակերությունը վերածել հարկերի: Բայց ինչպես բացատրում է լրագրող Խադիջա Իսմաիլը, ծրարները մարդկանց դարձնում են երախտապարտ, իսկ հարկերը կարող են վերածել պահանջ ներկայացնող քաղաքացու:
Նավթադոլարները զարգացման պատրանք են ստեղծում, սակայն աշխատատեղեր չկան: Չնայած նավթային արտադրությունը ուժեղ է, եւ երկիրը չի մնում առանց փողի, սակայն զարգացման համար վերափոխումներ են անհրաժեշտ: Ներկայումս կառավարությունը չափազանց արբեցած է նավթի բուրմունքով, որպեսզի մտածի ապագայի մասին:

No comments:
Post a Comment