Thursday, November 10, 2011

Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը լի է ենթադրություններով

Tert.am. 10-11-2011- Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարում այն իրարանցումը, որը համաշխարհային հանրության շրջանում առաջացել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցից հետո:
Ռուս դիվանագետների կարծիքով՝ ոչ մի սկզբունքային նորություն այդ զեկույցում չկա: Նրանց կարծիքով՝ այն ընդամենը վաղուց հայտնի փաստերի վերաշարադրությունն է:
Մոսկվան նաև ընդգծում է, որ իրեն անհանգստացնում են զեկույցի հեղինակների կողմից շրջանառության մեջ դրվող «ենթադրություններն ու կասկածները», որոնց նպատակը Իրանի միջուկային ծրագրում պատերազմական բաղադրիչի առկայության տպավորություն ստեղծելն է:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ենթադրում է, որ նմանատիպ փաստաթուղթը կարող է զրոյի հավասարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած իրավիճակի լուծմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը:

No comments: