Thursday, November 24, 2011

Իրանի նախագահը եվրոպական երկրներին «ԱՄՆ-ի խամաճիկ» է անվանել

News.am. 23-11-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եվրոպական երկրներին «ԱՄՆ-ի խամաճիկ» է անվանել, որոնք ԱՄՆ-ին հետեւելով նույնպես հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Նա նշել է, որ Իրանը հարաբերություններ չունի ԱՄՆ-ի հետ արդեն 32 տարի եւ ապագայում էլ չի ունենալու, բայց իրենց զարմացնում է «եվրոպական խամաճիկների» վարքը, որոնք ծառայի պես կրկնում են տիրոջ քայլերը, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաեւ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ պատժամիջոցներն ուղղված են, առաջին հերթին, Իրանի նավթաքիմիական եւ բանկային ոլորտների դեմ:
Միաժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթն արդեն հայտարարել է, որ այդ պատժամիջոցները ոչ մի արդյունք չեն տա եւ որ դրանք ավելի շատ կրում են միայն քարոզչական բնույթ, քան` տնտեսական:

No comments: