Thursday, November 24, 2011

Անկարան չի ճանաչում հայ և թուրք գործարարների միջև ստորագրված համաձայնագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Tert.am. 23-11-2011- Անկարան չի ճանաչում Երևանում հայ և թուրք գործարարների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը։ Այս մասին SalamNews–ին ասել են Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունում։
«Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում հայ և թուրք գործարարների միջև կայացած բիզնես ֆուրումը, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված համաձայնագիրը»,– ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ թուրք գործարարները Հայաստան են այցելել առանց Թուրքիայի իշխանությունների գիտության։
Հիշեցնենք, որ երեկ հայ և թուրք գործարարների միջև Երևանում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների արդյունաբերողների միջև կապերի աշխուժացում, ինչպես նաև գործարար կառույցների լոբբինգ հայ-թուրքական սահմանի բացման հարցում:

No comments: